Գրքերի նոր ցանկ
Մեծանուն նկարչի այցը հայրենիք
17 Ապր 2013  

Շարլ Ազնավուրն ուրախ էր երկրի առաջընթացի համար

2006 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ, հասարակական գործիչ Շարլ Ազնավուրին: 

Մեծանուն երգիչը Հայաստան է ժամանել ֆրանսիական "Air France" ավիաընկերության առաջին չվերթով:

Ջերմորեն ողջունելով Շարլ Ազնավուրին, Հանրապետության նախագահն ասել է, որ նա տարվա ընթացքում առնվազն մեկ-երկու անգամ անպայման պետք է այցելի Հայաստան, լինի ոչ միայն Երեւանում, այլեւ`մարզերում, ճանաչի ողջ Հայաստանը: 

"Ուրախ եմ տեսնել, որ երկրում կյանքն առաջ է շարժվում",- նշել է մեծանուն երգիչը:

Հանրապետության նախագահը եւ Շարլ Ազնավուրը քննարկել են հումանիտար խնդիրներ, անդրադարձել են "Ազնավուրը՝ Հայաստանին" հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքին եւ նոր ձեռնարկներին: Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ ներկայումս ֆրասիական կողմի հետ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներն ընդգրկող բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: