

Գազատարի շահագործման հանձնելուց հետո ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է սկսել Իրան - Հայաստան նավթատարի շինարարությունը, որը, ենթադրվում է, կտևի շուրջ երկու տարի։
Նավթամթերքատար այս խողովակաշարի կառուցումը կարժենա 160 - 180 մլն դոլար։ Ներդրումների 50 տոկոսը կիրականացնի հայկական, 50 տոկոսը՝ իրանական կողմը։ Որպես այդպիսին, Հայաստանը, սակայն, փաստացի ներդրումներ չի կատարի։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի մասով ևս ներդրումները կիրականացնի իրանական կողմը. հետագայում այն կփոխհատուցվի խողովակաշարի շահագործումից ստացվող շահույթների հաշվին։
Նավթատարով Հայաստանը նախատեսում է Իրանից ստանալ պատրաստի բենզին և դիզելային վառելանյութ` անհամեմատ ցածր ինքնարժեքով։ Խողովակաշարը հնարավորություն կտա նավթամթերք ձեռք բերել Պարսից ծոցի գներով (15 - 20 դոլարով էժան են եվրոպական գներից)։
Այդպիսով, էներգետիկ ոլորտում շուտով իրականություն կդառնա ևս մեկ կարևոր ծրագիր, ինչը հնարավորություն կտա այլընտրանքային ճանապարհով շատ ավելի էժան էներգետիկ ռեսուրսներ ներկրել Հայաստան։ Մի քանի տարի առաջ, երբ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց այս ծրագրի իրականացման մտադրության մասին, այն ուղղակի անհավանական էր համարվում։ Շատերը կասկածանքով էին նայում իրականացման հնարավորությանը, այնպես, ինչպես ժամանակին Իրան - Հայաստան գազատարի կառուցման նախաձեռնությանը։ Գազատարի կառուցման դեպքում, ճիշտ է, նման հիմքեր իսկապես կային, որովհետև տարիներ շարունակ խոսվում էր դրա շինարարության մասին, սակայն սայլը տեղից չէր շարժվում։ Սկսած 1993 թվականից Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը բանակցություններ էր վարում Իրանի հետ։ Բայց անարդյունք։ Գազատարի կառուցման աշխատանքները տարեցտարի տեղափոխվում էին։
Եվ միայն 2006թ. հաջողվեց կառուցել Իրան - Հայաստան գազատարը, որը շահագործման հանձնվեց 2007թ.։ Այս ծրագրի իրականացման հարցում լուրջ ներդրում ունեցավ հանրապետության այն ժամանակվա նախագահ Ռ.Քոչարյանը, որի անձնական ջանքերի շնորհիվ հաջողվեց վերջապես կյանքի կոչել էներգետիկ ոլորտի կարևոր նախաձեռնություններից մեկը։
www.tert.am
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: