Mediamax.am. Մեր մասին արդեն գրում են:
Ժուլիկները երբեք ներողություն չեն խնդրում
02 Հուն 2011  
02.06.2011  |  10:14   |   Համացանց

2rd.am-ը կհրապարակի՞ դեռեւս չհրապարակված նյութեր

Երեկ տեղական ինֆորմացիոն կայքերի շարքն համալրվեց ևս մեկով` 2rd.am:

Կայքի գլխավոր էջը միանգամից հուշում է, որ կայքը նվիրված է Հայաստանի երկրորդ նախագահին: Սա, ի դեպ, այսօր slaq.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը.

"Մեր կողմից շատ ողջունելի նախաձեռնություն է կայքի մուտքը տեղեկատվական դաշտ, մենք իհարկե աջակցում ենք կայքի գործունեությանը, նյութեր, լուսանկարներ և տեսանյութեր ենք տրամադրում կազմակերպիչներին: Ինչով որ հնարավոր է` աջակցում ենք և կաջակցենք" - ասաց Վիկտոր Սողոմոնյ

Նա հավաստիացրեց, թե կայքի նախաձեռնությունն իրենցը չէ` նկատի ունենալով Քոչարյանների ընտանիքին, իսկ թե ո՞վ է նախաձեռնողը և ու՞մ է Ռ. Քոչարյանը փաստորեն աջակցում, պատասխանեց.

-Կարծում եմ, Դուք ինքներդ կարող եք կապի դուրս գալ և ճշտել: Ես իրավասու չեմ: Կայքի սեփականատերը մեզ հետ որևէ կապ չունի, իհարկե չէ, այսինքն` կայքը նվիրված է Քոչարյանի գործունեության, քաղաքական ժառանգությանը: Փորձեք կայքի կազմակերպիչներին նամակ գրել, իրենք Ձեզ կպատասխանեն, - հորդորեց պարոն Սողոմոնյանը:

Հարցին թե այսուհետ Քոչարյանի հետ կապված իրադարձությունների՞ն կանդրադառնա կայքը, քարոզչությու՞ն կծավալի, թե՞ երկրորդ նախագահը արխիվային նյութեր կտրամադրի կայքին` դեռևս չհրապարակված, ասենք, նպատակ ունենալով նոր ֆուրոր անել քաղաքական դաշտում, խոսնակը խուսափեց մեկնաբանություն անել` մոտավորապես պարզաբանելով.

-Մեր գործունեության ընթացքը, կարգը, ձևը, կայքը բնականաբար չի փոխվել, կարող է նման կայքեր էլի հայտնվեն. մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք, դրանից ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա:

Այդուհանդերձ մեր վերջին հարցին թե առաջիկա օրերին Ռ. Քոչարյանի հարցազրույցը կհրապարակվի ոչ թե "Մեդիամաքսի" այլև` այս նոր կայքում, Սողոմոնյանն ավելորդ համարեց մեկնաբանություններ անել` կրկնելով նորից վերոհիշյալ նախադասությունը` "Մենք ողջունում ենք կայքի նախաձեռնությունն իրականացնողին և կաջակցենք նրան ինչով կարող ենք" չորոշակիացնելով ֆինանսակա՞ն, թե՞ տեղեկատվական իմաստով:

Մեզ մնում է միայն բարի գալուստ ասել նոր կայքի իրական կամ անիրական սեփականատիրոջը, մաղթել գործընկերների հետ արդար մրցակցություն և, ամենակարևորը` հետևել 1in.am-ի և 2rd.am-ի սպասվող "ռմբակոծող" հակամարտությանը` նկատի ունենալով վերջիններիս թիկունքում թաքնված իրական ուժերին:

www.slaq.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: