15.12.2005. Փոքրիկ կարապի պարը սահադաշտում
05.09.2001. Քրիստոնեության 1700-ամյակը Քյոլնի Մայր Տաճարում
15 Սեպ 2011  
15.09.2011  |  11:42   |   Թերթեր և ամսագրեր

05.11.2005. Սպորտի համար ճիշտ երկիր ենք

Նախապես ասվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձոր է գալու ժամը 13-ին, որից հետո անմիջապես կսկսվի հանդիսավոր բացումը:

Բայց մինչ այդ` ժամանակից շուտ արդեն այնտեղ էին մեկ տասնյակից ավելի պաշտոնյաներ ու սպասում էին նրա ժամանմանը: Իսկ նա եկավ, արագ քայլերով մոտեցավ բեմահարթակին, ու ճոպանուղու վերանորոգման աշխատանքները համակարգող Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը` ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Անանիա Շիրակացու մեդալի մասին" օրենքը, որոշել է ճոպանուղու շինարարներից մեկին պարգեւատրել Անանիա Շիրակացու մեդալով: Իսկ մեկ տասնյակից ավելի աշխատողների էլ Ռ. Քոչարյանը որպես պարգեւատրում ծրարներով հանձնեց 200.000-ական դրամ, մի քանիսին էլ` շնորհակալական պատվոգրեր: "Կարող ենք, օգտագործելով ճոպանուղին, բավական լուրջ ազդեցություն ունենալ նաեւ տնտեսական քաղաքականության վրա",- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը` ավելացնելով, որ ճոպանուղին "այս ոլորտի վերջին խոսքն է"։ "Երբ այս մտահղացումը եղավ, որոշումը հենց դա էր. եթե անում ենք, պետք է անենք լավագույն տարբերակով։ Հիմա մենք ունենք ճոպանուղի, պետք է կարողանանք անել ամեն ինչ, որ Ծաղկաձորում, մոտակա գյուղերում ծառայությունները զարգանան",- ասաց նա։

Երրորդ կայան բարձրանալիս երեւի Ռ. Քոչարյանը նկատել էր, որ Ծաղկաձորում հատուկենտ տեղերում են ծառեր մնացել, որովհետեւ նա բացի ծառայությունների ոլորտը զարգացնելու անհրաժեշտությունից, որը "տնտեսական քաղաքականության զարգացման" համար կարեւոր ատրիբուտ է, խոսեց նաեւ անտառապատման մասին: "Պետք է մտածենք ընդհանրապես այս տարածքի բնապահպանական հարցերի մասին։ Իշխան Զաքարյանի հետ խոսել ենք եւ շարունակելու ենք անտառապատման աշխատանքը։ Յուրաքանչյուր ծաղկաձորցի պետք է հասկանա, որ ամեն մի ծառը դա նաեւ տուրիզմի, Ծաղկաձորի ապագայի համար կարեւորագույն խնդիր է"։ Իսկ ինչ վերաբերում է ճոպանուղուն, Ռ. Քոչարյանը խոստացավ ամեն տարի "մի նոր բան ավելացնել այս կառույցին՝ բոլորին ապացուցելու համար, որ Հայաստանը ձմեռային տուրիզմի եւ սպորտի համար ճիշտ երկիրն է, որտեղ պետք է գալ"։

Խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր, գործարար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ասաց, որ ճոպանուղին հնարավորություն է տալիս, որպեսզի ձմեռային սպորտաձեւերն ու զբոսաշրջությունը զարգանան: "Անցյալ տարի, երբ բացեցինք ճոպանուղու մի մասը, դա նկատելի էր: Մեզ մոտ ԱՊՀ-ից էլ մարզիկներ էին եկել, եւ բոլորիդ ասեմ, որ այդ մարզումներից հետո, երբ նրանք գնացին միջազգային մրցումների, երկու ոսկյա մեդալ շահեցին եւ շատ հավանել են Ծաղկաձորն ու մեր բազան",- պատմեց Գ. Ծառուկյանն ու "սպորտաշխարհի կողմից" Ռ. Քոչարյանին ցանկացավ "երկար-երկար տարիների կյանք եւ առողջություն, որ միշտ մեզ հետ լինի": 

Իսկ հետո Ռոբերտ Քոչարյանը, սովորության համաձայն, կտրեց ճոպանուղու կարմիր ժապավենը: Հետո նստեց ու բարձրացավ: Պաշտոնյաներից ոմանք բարձրացան նրա հետ, իսկ ոմանք սպասում էին նրան ներքևում:

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
www.168.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Գրականություն

Մենք խոստացել էինք, որ ավելի մանրամասն ենք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախասիրությունները և հատկապես այն նախասիրությունները, որոնք մինչ օրս հասարակությանն այնքան էլ հայտնի չեն:

Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, թե ինչ գրքեր է նախընտրել ու կարդացել Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում: Ձեզ նարկայացվող ցանկի գրքերի անվանումները չթարգմանեցինք պարզապես այն պատճառով, որ նախագահը դրանք կարդացել է հենց այդ լեզուներով: Այն աշնշուշտ անբողջական չէ: Նապոլեոն Հիլլի, Դոնալդ Տրամպի, Ռիչարդ Բրենսոնի, Մեթյու Մակդոնալդի, Կարլ Յունգի, Ռոբերտ Կիյոսակի ոչ մեկական գիրք նույնպես գրավել են Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը, որոնց թվարկումը մեծ ծավալ կգրավեր: Սակայն նախագահի ընթերցած գրքերի ցանկը այսքանով էլ չի ավարտվում: Առաջիկայում կփորձենք վերջնական տեսքի բերել այդ ցանկը, որում անկասկած կան նաև գեղարվեստական գրքեր:

Ահա գրքերի այդ ցանկը.


1.Стивен Кови "Семь навыков высокоэффективных людей"
2.Стивен Кови "8-й навык: от эффективности к величию"
3.Стивен Кови "Лидерство, основанное на принципах"
4.У. Эдвард Деминг "Новая экономика"
5.Пол Фрига, Итан Расиел "Инструменты McKinsey"
6.Д.Сорос "Новая парадигма финансовых рынков"
7.Ли Якокка "Карьера менеджера"
8.Harvard Business School "Taking control of your time"
9.Bernard Lewis "The Crisis of Islam"
10.James Risen "State of war"
11.Joseph Nye "The Paradox of American Power"
12.Robert Cooper "The breaking of Nations"
13. Тони Шварц, Джим Лоэр "Жизнь на полной мощности, Управление энергией - ключ к высокой эффективности, здоровью и счастью"
14. Walter Isaacson "Steve Jobs"
15. Нассим Николас Талеб "Черный лебедь. Под знаком непредсказуемости"
16. Robert Greene "The 48 Laws of Power"
17. Harvard Business Review On Leadership 
18. Стив Джобс. От первого лица
19. Пол Кругман "Возвращение Великой депрессии?"
20. Блейн Ли "Принцип власти"
21. Баффетт Уорен "Эссе об инвестициях, корпоративных финансах и управлениях компаниями"

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: