Նոր շունչ ու ոգի Ծաղկաձորին
Հարյուր տոկոսանոց արդյունք
24 Հոկ 2011  

Սփյուռքի բազմազանությունն առավելություն է

2003 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը Հանրապետության Նախագահին տեղեկացրել են Ամերիկայի Հայկական Համագումարի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին: Համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը ընդգծել է իրենց կազմակերպության պատրաստակամությունը` ընդլայնել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները:
 
Ողջունելով սփյուռքի մեր հայրենակիցներին, Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է արտահայտել կազմակերպության այդպիսի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան այցելության առթիվ: Նա շեշտել է, որ Ամերիկայի Հայկական Համագումարի ակտիվ գործունեությունը բարձր է գնահատվում մեր ժողովրդի եւ իշխանությունների կողմից: Նշելով, որ Սփյուռքն ունի հսկայական տնտեսական, քաղաքական եւ մշակութային ներուժ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ համահայկական կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել մեր բազմակողմ հնարավորությունները: "Սփյուռքի բազմազանությունն ավելի շուտ առավելություն է, եւ Հայաստանի ու Սփյուռքի ջանքերի մեկտեղումը գործում է մեր երկրի ամրապնդման եւ բարգավաճման օգտին", - շեշտել է երկրի ղեկավարը, - ավելացնելով, որ, Հայաստանի իշխանությունները շարունակելու են ամեն կերպ աջակցել այդ գործին": Նախագահ Քոչարյանը բարձր է գնահատել ինչպես Ամերիակայի Հայկական Համագումարի գործունեությունը, այնպես էլ անձամբ Հրայր Հավնանյանի դերը Հայրենիք - Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ համահայկական այնպիսի նախաձեռնությունների կանոնավոր իրականացումը, որոնք ընդգրկում են գիտությունը, մշակույթը, սպորտը, բիզնեսը եւ այլն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: