14.04.2005. Միջազգային համաժողով Երեւանում
20.04.2005. Кочарян заявил о важности международного признания армян
23 Ապր 2012  
23.04.2012  |  21:22   |   Համացանց

21.04.2005. Թուրքերը պիտի պատմական պատասխանատվություն ստանձնեն

"Ուկրաինայի հրեական համայնքը դիմել է նախագահ Յուշչենկոյին, որպեսզի Ուկրաինան ճանաչի հայերի ցեղասպանությունը", - այսօր "Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները" համաժողովի ընդմիջմանն ասաց Ուկրաինայի հրեական համայնքի ներկայացուցիչ Յոզեֆ Զիսելսը:

Նա համոզված է, որ եթե աշխարհը ուշադրություն դարձներ հայերի հետ կատարվածին, չէր լինի ոչ Ուկրաինայի սովը, ոչ հրեաների Հոլոքոստը: Պարոն Զիսելսը շատ կարեւորեց նաւ Իսրայելի կողմից Եղեռնի ճանաչումը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ուրախ էր, որ հրեա ժողովուրդը լավ է հասկանում հայերի ցեղասպանության չճանաչման հետեւանքների ազդեցությունը Հոլոքոստի վրա: Միաժամանակ վարչապետը հույս հայտնեց, որ Ուկրաինան կճանաչի հայերի ցեղասպանությունը, եթե "հրեական համայնքը գործին կպնի": Իսրայելի կրթության նախկին նախարար, Կնեսետի (խորհրդարանի-խմբ.) պատգամավոր Յոսի Սարիդն ավելի վաղ ասել էր, որ հայերի հետ կատարվածը չճանաչելով` Իսրայելը չի ճանաչում նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների հետ կատարվածը: Այսօր նա վստահեցրեց, որ Իսրայելում մեծամասնություն են նրանք, ովքեր ընդունում են հայերի Եղեռնը:

Պարոն Սարիդն ասաց, որ ինքը թուրքերի թշնամին չէ: "Աստված պահի նրանց", - կոչով դիմելուց առաջ ասաց Կնեսետի պատգամավորը: Այնուհետեւ նա դիմեց թուրքերին. "Դուք պետք է պատասխանատվություն կրեք հայերի ցեղասպանության համար: Դա ճշմարտություն է, որի հետ անմիջական կապ չեք ունեցել, եւ դուք չեք ցեղասպանողը: Բայց դուք պետք է ձեզ վրա պատմական պատասխանատվություն վերցնեք: Մեզ համար դա կարեւոր է` ցեղասպանությունը չի կարող մի կողմ թողնվել առանց պատասխանատվության, ցեղասպանությունը չի կարող որբ մնալ եւ այն որբ չէ":

www.a1plus.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: