20.04.2005. Քոչարյանը հորդորում է Թուրքիային ճանաչել Հայոց
20.04.2005. Հայկական Հարցը դադարում է լինել աշխարհաքաղաքական շահերի
23 Ապր 2012  
23.04.2012  |  10:45   |   Համացանց

20.04.2005. Թուրքիայի դիրքորոշումը Հայկական Հարցում դիվանագետների խարդավանքների արդյունք է

PanARMENIAN.Net - "Թուրքիայի դիրքորոշումը հայկական հարցում` դիվանագետների խարդավանքների արդյունք է": Այդ մաիսն այսօր "Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը" միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն: "Ես միշտ ասում եմ, որ ցեղասպանությունը անհերքելի է եւ զոհերի թիվը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի", - նշել է նա:

Բելգեի խոսքերով, հենց նրա վերաբերմունքը հայկական հարցին նրա հանդեպ ճնշումների պատճառ հանդիսացավ: Ինչպես նշել է Բելգեն, իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին նա հրապարակել է նաեւ թուրքական թերթերում, սակայն չի թողել իր կոորդինատները նոր ճնշումներից խուսաթելու համար: Ավելին, նշում է նա, այսօրվա դրությամբ Թուրքիայում կան անձինք, որոնք կգերադասեին, որ Բելգեն ընդհանրապես գոյություն չունենար: Պրոֆեսորի խոսքերով, այն գործոններից մեկը, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի կողմից տարածքային նկրտումների վախն է: Սակայն, եթե Հայաստանը հայտարարի, թե չի պահանջի վերադարձնել տարածքները, ապա շատ հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ Բելգեն նշել է, որ այսօրվա դրությամբ հարկավոր է փոխել Թուրքիայի ԱԳՆ վարած քաղաքականությունը: Նրա խոսքերով, վերջերս նա հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ, որը խորհուրդ է խնդրել հայկական հարցի վերաբերյալ, ինչին Բելգեն պատասխանել է. "Դուք այնքան եք խճճել ամեն ինչ, որ հիմա ինքներդ ելք գտեք": Մեկնաբանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Բելգեն նշել է, որ բոլոր գոյություն ունեցող հարցերը անպայման կգտնեն իրենց լուծումը, սակայն կան հարցեր, որոնց լուծման համար կպահանջվի 3 ամիս, եւ կան հարցեր, որոնց լուծումը կպահանջի 3 տարի: "ԵՄ-ն այնպիսի կառույց է, որը հնարավորություն է ընձեռնում մեղմելու վիճելի հարցերի լուծման ընթացքը, ոչ առանց հակամարտությունների մասնագետների օգնության", - ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցեղասպանության մասին բարձրաձայն խոսող շատ երկրներ ուղղակի օգտագործել են այդ լոզունգները իրենց նպատակներին հասնելու համար եւ շահարկել են այդ բառերը: 

www.panarmenian.net
 
***

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԻ ՔԱՅԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար է նշանակալից է այն փաստը, որ տասնամյակներ անց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հանդես գալով Երեւանում ընթացող "Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" խորագրով երկօրյա միջազգային համաժողովում: "Ցեղասպանությունը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը", - նշել է կաթողիկոսը: 20 դարում` լուսավորության եւ քաղաքակրթության զարգացման դարում, հայ ժողովուրդը հույս ուներ, որ իր իրավունքները կպաշտպանվեն եւ կապահովվեն խաղաղ գործունեության պայմաններ, սակայն ֆիզիկական ոչնչացման ենթարկվեց իր իսկ հայրենիքում: Զանգվածային սպանությունները կազմակերպված էին պետական մակարդակով, նշել է նա: Այն ամենը, ինչ չէր հասցնում անել սուրը, ավարտեցին սովն ու համաճարակները: Այդ իրադարձությունների ուսումնասիրությունը կարիք չունի նոր պաացույցների: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն մի շարք պետությունների կողմից հույս է ներշնչում, որ ցեղասպանությունը այնուամենայնիվ կստանա համընդհանուր ճանաչում»,-ավելացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նրա կարծիքով, Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է քայլ դառնա ճշմարիտ ժողովրդավարական արժեքներին հասնելու ճանապարհին, առանց որի Թուրքիայի համար դժվար կլինի կառուցել ազատ եւ երջանիկ կյանք: Միշտ պետք է հաղթի մարդասիրությունը, մարդու իրավունքները ընդդեմ թշնամանքի եւ ատելության, ահաբեկչության, պատերազմի եւ այլ չարիքների, ընդգծել է Գարեգին Երկրորդը: 

www.panarmenian.net

***

ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԿՐՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Շատ պետությունների ճնշման տակ Թուրքիան այնուամենայնիվ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է այսօր Երեւանում թուրքական "Ակոս" թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Նրա խոսքերով, ճնշման տակ արված ճանաչումը բավարար չէ, անհրաժեշտ է ցեղասպանության գիտակցված ճանաչում: Ինչպես նշել է Դինկը, հակառակ դեպքում Թուրքիան ինչպես կճանաչի ցեղասպանությունը, այնպես էլ կմոռանա դրա մասին: Բվարար չէ, որ ցեղասպանությունը ճանաչում ստանա միայն Թուրքիայի իշխանությունների կողմից, արժեքավոր է նաեւ թուրք ժողովրդի ճանաչումը: Անդրադառնալով Թուրքիայի առաջարկին փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ` նա նշել է, որ անհրաժեշտ է օգտվել այս առիթից, քանի որ, նրա խոսքերով, դա նոր հնարավորություն է հրապարակելու նոր, նախկինում անհայտ փաստեր 1915 թվականի իրադարձությունների մասին:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: