Լեզուն օտար է, հոգին` հայկական
Անձնական, բարեկամական այց
17 Հոկ 2011  

ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները Հայաստանում

2007 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Հանրապետության նախագահը ողջունել է ՖԻՖԱ-ի աջակցությամբ ֆուտբոլի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նրա խոսքով, համատեղ աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները. "արդյունքները թեեւ դեռեւս փոքր են, բայց` տեսանելի": Այսօր, այս հանդիպումից 4 տարի անց  ձեռքբերումնրը հայկական ֆուտբոլում, իհարկե շատ ավելի շոշափելի են ու նշանակալի: Բնական է, լավ գցված հիմքի վրա կառուցվող պատը ամուր էր լինելու և դիմացկուն:

Իսկ այդ հանդիպման ընթացքում, հանրապետության նախագահը նշելով, որ սպորտում յուրաքանչյուր հաղթանակ մեծացնում է ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը, Ռոբերտ Քոչարյանը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է համարել ոգեւորությունն ու լավ տրամադրությունը, առանց որոնց հնարավոր չէ լուրջ արդյունքներ գրանցել:

Զեպ Բլատերն  էլ ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է կատարում ֆուտբոլի զարգացման, մարզերում սպորտաձեւը խրախուսելու ուղղությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին:

Խոստումների մեծ մասը ժամանակի ընթացքում իրականություն դարձավ և դրա արդյունքում է, որ մեր հավաքականն այսօր ուժեղագույններից մեկն է Եվրոպայում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: