Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը
Հաջողված տարի
22 Դեկ 2012  

Վերաբացվեց Ծաղկաձորի ճոպանուղին

2004 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ծաղկաձորի մարզահանգրվանի հիմնանորոգված ճոպանուղու բացման հանդիսավոր արարողությանը: Հիշեցնենք, որ այդ օրը բացվեցին ճոպանուղու առաջին երկու գծերը, այդ պատճառով էլ այն նշվում էր հանդիսավորապես, որպես ճոպանուղու վերաբացում:

Շնորհավորանքի խոսքում Նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ տարի կկառուցվի ճոպանուղու վերջին` երրորդ հատվածը եւ դրանով ամբողջ կառույցը լիարժեք կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին: "Նոր ճոպանուղին այսօր իր մակարդակով շատ ավելի բարձր է, քան Ծաղկաձորում գոյություն ունեցող ենթակառուցվածքները: Մենք պետք է խրախուսենք գործարարներին, ներդրողներին, որ այստեղ կառուցվեն նոր հյուրանոցներ, սպասարկման եւ ժամանցի օբյեկտներ, որպեսզի Ծակղաձորը իսկապես դառնա զբոսաշրջական գրավիչ հանգստավայր: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ հասել ենք մեր նպատակին", - նշել է Ռոբերտ Քոչարյանը: 

Ծաղկաձորի մարզահանգրվանի ճոպանուղին 2500 մետր է: Այն վերակառուցվել է այս ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող շվեյցարական "Լաիթներ" ընկերության կողմից: 

Ավելացնենք, որ հետագայում ճոպանուղու երրորդ գիծն էլ բացվեց նախատեսված ժամանակին և ինչպես նախագահն էր նախանշել, ավելացան ու բացվեցին նաև նոր հյուրանոցներ ու հանգստյան տներ: Լիովին վերակառուցվեցին սպասարկաման ոլորտի օբյեկտները, կառուցվեցին նորերը և Ծաղկաձորն իսկապես ստացավ ժամանակակից հանգստավայրի տեսք ու հեղինակություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: