Սովորական աշխատանքային օր
Մի հանդիպման պատմություն
24 Մար 2012  

Վերադարձ հայրենի քաղաք

2006 թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիատրովսկուն:

Հայտնի արեւելագետն ասել է, որ հաճույքով է եկել հայրենի քաղաք, որտեղ ծնվել ու ապրել է, եւ որտեղ վերջին անգամ եղել է տասնհինգ տարի առաջ: Նրա գնահատմամբ, "թեեւ շատ բան փոխվել է, այնուհանդերձ, Երեւանն իր դեմքն ու ոճը չի կորցրել եւ շարունակում է մնալ թանգարանների քաղաք": Մեծանուն գիտնական Հովսեփ Օրբելու աշակերտն ու Էրեբունի ամրոցի և Հայաստանի այլ հնավայրերի պեղումների գիտական արշավախմբերի ղեկավարը հանրապետության նախագահին ներկայացրել է Էրմիտաժի ներկա վիճակը, խոսել էքսպոզիցիոն փոփոխությունների մասին: Նա կարեւորել է համագործակցությունը երկու երկրների թանգարանների միջեւ, եւ նշել, որ մշտական շփումները, գիտական համաժողովների անցկացումը, միմյանց փորձին ծանոթանալը հնարավորություն կտան ավելի ճիշտ կազմակերպել աշխատանքը, եւ լավագույնս ներկայացնել հայ մշակույթը:

Տեղեկացնելով, որ Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում Էրմիտաժում "Սուրբ Էջմիածնի գանձերի" ցուցադրությունը մեծ հաջողություն է ունեցել, Միխայիլ Պիատրովսկին հայտնել է, որ տարեվերջին նախատեսվում է Էրմիտաժում բացել նաև Ուրարտական ցուցասրահ:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: