Հռոմի Պապի այցը Հայաստան
Նոր համագործակցության սկիզբ
28 Սեպ 2011  

26.09.2006. Ոլորտի խրախուսման ձևերից մեկը

2006 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2006թ. լավագույն ուսանողներին եւ աշակերտներին, որոնց շնորհվել է ՀՀ նախագահի կրթական պարգեւներ:

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորելով մրցանակակիրներին` ասել է, որ նրանց հետ մեծ հույսեր են կապվում այս ոլորտի առաջընթացի գործում: Նախագահը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակելու են գերակա ուղղություն համարվել եւ խրախուսվելու են դրա զարգացմանն ուղղված նախաձեռնություները: ՀՀ նախագահի կրթական պարգեւի մրցույթին մասնակցել էր 50 աշակերտ եւ 150 ուսանող, որոնցից ընտրվել էին լավագույն 19-ը:

Պարգեւները հանձնվել էին հինգ անվանակարգում` "Լավագույն բակալավր", "Լավագույն մագիստրանտ", "Լավագույն ասպիրանտ", "Լավագույն ուսանողուհի" եւ "Լավագույն աշակերտ": Պարգեւները հանձնվում են "Հայաստան" համահայկական հիմնադրամի եւ "Սինոփսիս Արմենիա" ընկերության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւներ շնորհելու վերաբերյալ 2005թ. կնքված համաձայնագրի հիման վրա:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: