Աշխատանքային այց բարեկամ երկիր
Հայաստանը Սփյուռքով ԵՎ առանց Սփյուռքի
15 Հուլ 2011  

Որ փառատոնը դառնա շարունակական

Միխալկով, Զանուսի, Գուերո, Բալայան, Էգոյան, Քառուստամի, Փելեշյան, Սոլովյով, Կարդինալե: Ահա ոչ ամբողջական ցանկն այն բոլոր հռչակավոր կինոգործիչների, ովքեր "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի  շրջանակներում այս տարիներին եղել են Երևանում, կամ որպես պատվավոր հյուրեր, կամ` ներկայացրել են իրենց ֆիլմերը: Հայաստանում նորից ամառ է, և "Ոսկե ծիրանը" նորից բուռն ընթացքի փուլում է: Այս տարի Երևանի պատվավոր հյուրն է օսկարակիր աշխարահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը:

Իսկ 6 տարի առաջ, 2005 թվականի այս օրերին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է "Ոսկե ծիրան-2005" երևանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, նախագահը նշել է, որ նրանց շնորհիվ փառատոնը ձեռք կբերի լայն ճանաչում ողջ աշխարհում: Բացի այդ, փառատոնն իր բարերար  ազդեցությունը կունենա նաև հայկական կինոյի զարգացման  գործում, և առաջին տեսանելի արդյունքը պիտի լինի կինոթատրոններ այցելելու բարի ավանդույթի վերականգնումը: Նա ցանկություն է հայտնել, որ փառատոնը դառնա շարունակական, և խոստացել, որ երկրի բարձրագույն իշխանությունները կաջակցեն այն իրականություն դարձնելուն:

Այնուհետ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը հանրապետության նախագահին է ներկայացրել անվանի հյուրերին և հայտնել, որ տարեցտարի ընդլայնվում է "Ոսկե ծիրանի" թե աշխարհագրությունը և թե հեղինակությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել փառատոնի հեռանկարի, կինոյի ոլորտում իրենց երկրների փորձի, հայկական կինոարտադրության զարգացման վերաբերյալ:

Հանրապետության նախագահը տեսակետ է հայտնել, որ ինչպես ցանկացած այլ բնագավառ, կինորատադրությունն էլ  զարգացնելու համար անհրաժեշտ է նախ ունենալ հստակ և իրատեսական ծրագիր: Նա փառատոնին արդյունավետ աշխատանք է մաղթել, իսկ մասնակիցներին` ստեղծագործական հաջողություններ:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: