11.12.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Տեղեկատվական լիագումար
15.12.2005. Մշակույթի եվ ժամանցի նոր օջախ մայրաքաղաքի կենտրոնում
14 Դեկ 2011  
14.12.2011  |  12:59   |   Համացանց

15.12.2005. Երեվանում բացվեց առաջին բացօդյա սահադաշտը

Չորեքշաբթի օրը մայրաքաղաքի կենտրոնում` Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը: Երեւանի քաղաքապետարանը սահադաշտի կառուցմանը հատկացրել էր 450 միլիոն դրամ, իսկ Կարապի լճում բացօդյա սահադաշտ կառուցելու նախաձեռնությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է, ով կտրելով կարմիր ճապավենը` բացականչեց` "Բրավո": 

Սահադաշտը առաջինը փորձարկեցին Շենգավիթի գեղասահքի դպրոցի մարզիկները եւ հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի անդամները, որոնց անունից ելույթ ունեցողները բոլորն անխտիր շնորհակալություն էին հայտնում Ռոբերտ Քոչարյանին: "Կարապի լիճը երեւանցիների սիրելի վայրն է: Բայց ձմեռվա պայմաններում Կարապի լիճը անգործ է՝ կարծես մահացած", - իր ելույթում ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը` շեշտադրելով. - "Եվ ահա հանրապետության նախագահի առաջարկությամբ եւ անմիջական նախաձեռնությամբ սկսվեցին Կարապի լճի շինարարական աշխատանքները: Ես ուզում եմ երեւանցիների կողմից շնորհակալություն հայտնել այս բոլորի համար հանրապետության նախագահին":

Նորաբաց սահադաշտը, քաղաքապետի ներկայացմամբ, կարող է աշխատել օդի մինչեւ 15 աստիճան տաքության պայմաններում, ունի հանդերձարաններ, բուժկետ, չմուշկների վարձակալության կետ: 

Ռուզաննա Ստեփանյան
www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: