

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է "Ոսկեգործություն-2003" 6-րդ Միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի, Կանադայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ավելի քան 60 կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի արտադրանքը:
Միջոցառման կազմակերպիչների` Հայաստանի Ոսկերիչների եւ ադամանդագործների ասոցիացիայի կարծիքով ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հաստատել գործարար կապեր, գործարքներ կնքել առեւտրային կազմակերպությունների հետ, գտնել արտադրանքի սպառման նոր շուկաներ: "Մեր վերջնական նապատակն է անել այնպես, որ Հայաստանը դառնա ոսկեգործության ոլորտում գործարքների կնքման վայրերից մեկը", - նշել է Ասոցիացիայի մամլո քարտուղար Վլադիմիր Կիրակոսյանը:
www.panarmenian.net