

Հարգելի այցելուներ,
Այսօր ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է իր 60-ամյակը: Շնորհավորում ենք Ձեզ, պարոն նախագահ:
Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը ճոռոմ գովաբանական բաժակաճառեր ու շնորհավորանքներ չի հանդուրժել ոչ պաշտոնավարման շրջանում և ոչ էլ` հիմա: Համաձայնեք, որ սա թե սովորական քաղաքացու և թե հատկապես`բարձրաստիճան պաշտոնյայի համար հազվագյուտ հատկանիշ է: Պարզապես կուզենայինք ՀՀ երկրորդ նախագահին մաղթել առողջություն ու երկար տարիների կյանք, որը վերստին լեցուն կլինի ամենօրյա դժվարին աշխատանքով՝ ի բարօրություն մեր հայրենիքի: Պարոն նախագահ, դուք լավ գիտեք, որ դեռ շատ անելիք կա:
"Նոև Կովչեգի" օրերս հրապարակած հարցազրույցում լրագրողը իրավացիորեն նշել էր, թե 60-ը քաղաքական գործչի ամենածաղկուն տարիքն է: Նրա այդ բառերի մեջ մենք թե թաքնված և թե ակնհայտ սպասում տեսանք: Սպասում, որը միայն մերը և նրանը չէ: Այն այսօր կիսում են մեր հարյուր հազարավոր համաքաղաքացիներն ու աշխարհասփյուռ հայության ստվար զանգվածները: Սպասում են և վստահ են, որ այն իրողություն կդառնա:
Կրկին շնորհավորում ենք Ձեզ, պարոն նախագահ և նորից կրկնում. Դուք դեռ շատ անելիք ունեք:
Հարգելի այցելու
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ժամը 22:10-ին "Կենտրոն" հեռուստաընկերությունը կհեռարձակի մեր պատրաստված "Քոչարյանական ժամանակներ" տեսաֆիլմը: Մեր կայքում այն կտեղադրվի հեռուստացուցադրությունից անմիջապես հետո:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: