Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ հրապարակված տեսակետում անընդունելի էր համարել սահմանադրական փոփոխությունները: Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:
Պարոն Սողոմոնյան, քիչ առաջ նախագահ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, ու ինչպես սպասվում էր` դեմ հանդես եկավ սահմանադրական փոփոխություններին: Արդեն որքան ժամանակ է, ինչ մամուլում և քաղաքական դաշտում կարծիքներ են հնչում այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին լոկ մեկ պատճառով. Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացումը գործնականում զրկում է նրան քաղաքականություն վերադառնալու և երկրի ղեկավարի դիրքը վերստին ստանձնելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Այդ կարծիքները առնվազն զուրկ են տրամաբանությունից: Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը:
Այնպես որ, պետք չէ Ռոբերտ Քոչարյանի այս և նախորդ հարցազրույցներում արտահայտած «դեմ»-ը կապել իր անձնական քաղաքական ապագայի հետ: Մտահոգություններն այստեղ առնչվում են մեր պետության ապագային:
Բայց, այնումենայնիվ, նա մնո՞ւմ է պետության կառավարման կիսանախագահական ձևի կողմնակից:
Այո, Ռոբերտ Քոչարյանը կառավարման կիսանախագահական մոդելը գերադասում է խորհրդարանականից: Սակայն, ինչպես ինքը նշել է հարցազրույցում, այսօր խոսքն արդեն բոլորովին այլ խնդրի է առնչվում, քան պարզապես կառավարման երկու ձևերի միջև ընտրությանը: Եվ հենց այդ խնդրի լրջությամբ է պայմանավորված նրա կոշտ հռետորաբանությունը:
Lorem ipsum dolзor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.