ԼԻԱԿԱՏԱՐ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ
Ժամանակի հրամայականով թելադրված փաստաթուղթ
18 Դեկ 2013  

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

2001 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության  նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա պաշտոնական այցով  մեկնել էր Ճապոնիա: Այնտեղ Ռոբերտ Քոչարյանը նախ հանդիպել է Ճապոնիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Տակեո Խիրանումայի հետ:

Ընդգծելով, որ Ճապոնիան մտադիր է զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ, պարոն Խիրանուման նշել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Նա հավաստել է իր երկրի օժանդակությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործում:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ճապոնիան օգնության ծրագրերից արդեն անցնում է համագործակցության եւ զարգացման ծրագրերի: «Մենք չափազանց շահագրգռված ենք Հայաստանի տնտեսության մեջ ճապոնական մասնավոր ներդրումների ներգրավմամբ», -ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են տնտեսության առավելագույն ազատականացմանը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Նախագահի խոսքով, լինելով ամենակազմակերպված եւ կայուն երկիրը Հարավային Կովկասում, Հայաստանը կարող է հուսալի գործընկեր լինել Ճապոնիայի համար:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Յունիչիրո Կոիձումիի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Յունիչիրո Կոիդզումին ստորագրել են համատեղ հայտարարություն «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամության եւ գործընկերության մասին»:
Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության /JICA/ նախագահ Տակաակի Կավակամիի հետ: Այնուհետեւ Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը եւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) նախագահը ստորագրել են «Հայաստանի հանքային արդյունաբերության զարգացում» երկամյա ծրագիրը:

Դեկտեմբերի 20-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաև Ճապոնիայի կայսր Ակիխիտոյին: 
 
Հանդիպումը կրել է արարողակարգային բնույթ:

Նույն օրը նախագահ Քոչարյանը  հանդիպել է նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության /JETRO/ եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի /JBIC/ ղեկավարների հետ:

Արտաքին առեւտրի կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2002 թ. Ճապոնիայում կազմակերպել հայկական ոսկերչական ապրանքատեսակների ցուցահանդես, նախատեսվում է նաեւ Երեւանում բացել տեղեկատվական մարկետինգի կենտրոն:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ճապոնիայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ կազմակերպված արարողության ժամանակ ներկայացվել է հայ-ճապոնական բարեկամության նորաստեղծ խորհրդարանական խումբը: Խմբին անդամակցում են Ճապոնիայի խորհրդարանի 35 անդամներ:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21 այցելել է Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտո:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: