

Հարգելի այցելու
2rd.am կայքի անձնակազմը գնում է ամանորյա արձակուրդի:
Մենք սրտանց շնորհավորում ենք բոլորին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հուսով ենք, որ գալիք 2014 թվականը մեր երկրի ու մեր ժողովրդի համար հաջողությունների ու հաղթանակների տարի է լինելու: Գալիք տարում բոլորիս երջանկություն ենք մաղթում` անձնական ու անանձնական: Թող իրականանան մեր լավագույն սպասումները, թող մեր ամեն մի նախաձեռնություն ու գործ ի նպաստ դրվի Հայաստանի և Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը:
Հատուկ շնորհավորում ենք նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին և նրա ընտանիքին, ցանկանում ենք Ռոբերտ Քոչարյանին` առողջություն և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: